The Oldest Tbilisi բուտիկ մինի հյուրանոց,  գտնվում է Թբիլիսիի էկոլոգիապես մաքուր տարածքում, հին քաղաքից ոտքով 25 րոպե հեռավորության վրա. Այստեղից հեշտ և հարմար է հասնել քաղաքի ցանկացած վայր և՛ ոտքով, և՛ տրանսպորտով: Հեռավորությունը 2.9 կմ է դեպի Սուրբ Գևորգի տաճարը, 3.6 կմ՝ դեպի Թբիլիսիի բուսաբանական այգին, 3.7 կմ՝ դեպի Ազատության հրապարակ, 4.3՝ կմ դեպի Սամեբայի տաճարը, 5 կմ՝ դեպի Ռուսթավելու թատրոնը:

Ընդարձակ, լուսավոր սենյակները ապահովված են հարմարավետ ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով:

Համարներ չծխողների համար և անվճար WiFi:

Հյուրանոցն ունի 6 տեսակի տարբեր համարներ` ստանդարտ, բարելավված, կիսալյուքս, ընտանեկան/բնակարան:

Յուրաքանչյուրը կարող է ընտրել իր նախասիրություններին համապատասխան սենյակի տեսակ՝  պատշգամբով կամ առանց պատշգամբի, համատեղ կամ առանձին մահճակալներով` լրացուցիչ մահճակալով կամ առանց դրա: Բոլոր սենյակները, անկախ տեսակից, հագեցած են ժամանակակից սպասարկման չափանիշներին համապատասխան, յուրաքանչյուրն ունի ցնցուղով բաղնիք, հարթ էկրանով հեռուստացույց, սառնարան և լոգանքի պարագաներ: Բոլոր սենյակները դուրս են գալիս դեպի բակ՝ որթատունկի տակ, բուխարիով, մանղալով, բարով, որտեղ կարող եք համտեսել ազգային խոհանոցը և համտեսել տնական գինի: Պատասխանատու, բարեհամբույր անձնակազմը և The Oldest Tbilisi–ի սեփականատերերը կընդունեն ձեզ և կտրամադրեն ցանկացած օգտակար տեղեկություն:

Վայելեք Ձեր հանգիստը!

Close Menu